Էդ թրաշամանուկն սպասում էր, որ մարզպետն իրա շքախմբով գա՞․ փոխգնդապետի հարազատներն ակցիա են արել (տեսանյութ)
Արա Մխիթարյանն այս պահին կոմայի մեջ է, ու Աստված չանի իրեն մի բան լինի։ Այս մասին այսօր կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասացին փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն ու ընկերները, ով եկել էին պահանջելու արդար դատավարություն։
Նրանք վստահ չեն, որ արդար դատավարություն կլինի, ուստի կոչ են անում դատախազին, որ գործը վերցնի իր վերահսկողության տակ և հետևի, որպեսզի մեղավորները պատժվեն։
«Մենք չենք հասկանում՝ հին բարքերը եկել են նոր Հայաստա՞ն, թե՞ չկա հին ու նոր Հայաստան։ Եթե մարդիկ ուզում են ինքնահաստատվել, թող գնան սահման ծառայեն, մի երկու ամիս գոնե սահման պահեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Կառավարության մոտ իրենց պահանջը ներկայացնելուց հետո, նրանք շարժվեցին զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու փոխգնդապետին։
Մանրամասները՝ տեսանյութում