Դոնալդ Թրամփն անտեսել է կլիմայական խնդրի հետ կապված գագաթնաժողովը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրական անտեսել է կլիմայական փոփոխությունների քննարկմանը վերաբերող գագաթնաժողովը, որն անց է կացվում Նյու Յորքում:
Հենց Թրամփի ջանքերով 2017 թվականին ԱՄՆ-ն դուրս եկավ կլիմայական փոփոխության փարիզյան համաձայնագրից:
Թրամփը բազմիցս է նշել, որ կլիմայական փոփոխության խնդիր չկա, որ դա չինացիներն են հորինել, որպեսզի խանգարեն ամերիկյան արդյունաբերությանը: