Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
Հասարակություն

Ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ. հայտարարություն

10-ից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ ու իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ եւ ընտրովի արդարադատություն:

Հայտարարությունում ասվում է.

«Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:

2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։

2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:

2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:

Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր: Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ: Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։

Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:

1-ին և 4-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:

2-րդ և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:

4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը:

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Կանանց իրավունքների տուն

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան

«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ