Google-ը ստեղծել է աշխարհի ամենահզոր ու ամենաարագ համակարգիչը
Ամերիկյան Google ընկերությունը ստեղծել է աշխարհի ամենաարագ քվանտային համակարգիչը, որը կարող է հաշվարկները կատարել ավելի արագ, քան աշխարհում մինչ օրս հայտնի մյուս սուպերհամակարգիչները։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Նոր համակարգիչը ամենաբարդ հաշվարկը կարող է կատարել 3 րոպե 20 վայրկյանում, որը ներկայիս մյուս համակարգիչները կարող են անել 10 հազար տարում։
Նոր համակարգիչը միանշանակ հեղաշրջում կանի տեխնոլոգիական ոլորտում։