Պեպ Գվարդիոլան նշել է, թե ով կփոխարինի իրեն «Մանչեսթեր Սիթի»-ում
«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է, թե առաջիկայում իրեն ով կարող է փոխարինել։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մասնագետը նշել է, որ իրեն առաջիկայում կարող է փոխարինել իր օգնական Միկալ Արտետան։ Պեպը նշել է․ «Գրեթե վստահ եմ, որ նա կփոխարինի ինձ թիմում։
Նա արդեն հիմա լավ մարզիչ է։ Նրան սպասվում է մեծ ապագա»։ Արտետան անգլիական թիմի մարզչական շտաբ է տեղափոխվել 2016 թվականին։ Նա 37 տարեկան է։