28-ամյա անկախ պետությունը նաև մերն է. մտածեք ցմահ դատապարտյալներիս մասին. բաց նամակ` նախագահին
Ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
«Անկախության տոնի առիթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևներ ու կոչումներ շռայլեց։ Շնորհավորում եմ բոլոր արժանավորներին, բայց ցանկալի կլիներ, որ նոր Հայաստանի հումանիստ նախագահը մարդասիրական քայլ աներ նաև դատապարտյալների հանդեպ։
Մեկ-երկուսին, գուցե նաև ցմահ դատապարտյալի՝ ներում շնորհեր։ Սա աշխարհում ընդունված գործընթաց է, և աշխարհի շատ-շատ ղեկավարներ առանց վարանելու անում են այդ քայլը։
Այնպես որ, հարգարժան պարոն նախագահ, մտածեք ցմահ դատապարտյալներիս մասին, այս 28-ամյա անկախ պետությունը նաև մերն է։
Հարգանքներով՝ ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան»: