Վլադիվոստոկում այրվում է առևտրի կենտրոն
Վլադիվոստոկում այրվում է մեծ առևտրի տուն «Մաքսիմ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հրդեհը բռնկվել է կեսգիշերին։ Կրակը տարածվել է 5 հարկանի առևտրի տան 4 հարկերում։ Այս պահին հրդեհներին հաջողվել է կրակը չեզոքացնել։ Մասնագետները փորձում են պարզել հրդեհի առաջացման պատճառները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։