Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Այս թեմայով
- Վայոց ձորի նախկին մարզպետը փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ վիճաբանությանն ականատես չի եղել. ՔԿ
- 2020-ի բյուջեով օտար երկրներում հայագիտական առարկաների դասավանդման ֆինանսավորումը կրկնակի ավելացել է. ԿԳՄՍՆ
- Վայոց ձորի մարզպետն ազատվեց աշխատանքից
- Արթուր Վանեցյանը խաղադաշտեր է բացել Վայոց ձորում (լուսանկարներ)
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն անդրադարձել է Գնդեվազի ու Ջերմուկի հարակից այլ համայնքների դպրոցականների կողմից դասադուլ ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթ իրականացնելուն: ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ ասվում է.
«Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտահոգիչ է համարում։
Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։
Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ»: