«Մխիթարյան». «Ռոմա»-ի երկրպագուները երգ են նվիրել Մխիթարյանին (տեսանյութ)
Իտալական «Ռոմա»-ի երկրպագուները Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ձոնել են իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոյի «Ֆելիչիտա» երգի փոփոխված տարբերակը:
Հիշեցնենք, Ալ Բանոն այն երգիչն էր, ով երգեց հայ ֆուտբոլիստի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողության ժամանակ: