Իդլիբում գրոհայինները շրջափակել են հումանիտար միջանցքը
Սիրիայի Իդլիբ շրջանում ռուսական ուժերի ջանքերով բացված հումանիտար միջանցքը շրջափակվել է գրոհայինների կողմից:
Միջանցքը բացվել էր փախստականների ընդունման, ինչպես նաև բժշկական օգնության ցուցաբերման ու սննդի տեղափոխման համար, սակայն գրոհայինները պարբերաբար խանգարում են մարդասիրական աշխատանքներին:
Նրանք տեղի բնակիչներին թույլ չեն տալիս հեռանալ իրենց բնակավայրերից, որպեսզի որպես կենդանի վահան օգտագործեն ռազմական գործողությունների ժամանակ: Ավելի վաղ Իդլիբից շուրջ 45 հազար խաղաղ բնակիչ է հեռացել: