Երկարատև դադարից հետո Green Day ռոք խումբը նոր տեսահոլովակ ունի
ԱմերիկՅան հայտնի Green Day ռոք խումբը, երկարատև դադարից հետո իր երկրպագուներին է ներկայացրել Father Of All երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:
Երգը տեղ կգտնի նաև խմբի նոր՝ համանուն ալբոմում, որը նախատեսված է թողարկել 2020 թվականի փետրվարի 7-ին:
Հիշեցնենք, որ խումբը ստեղծվել է դեռևս հեռավոր 1986 թվականին, իսկ 2011 թվականին Rolling Stone ամսագրի անցկացրած հարցմամբ այն ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն փանք-ռոք խումբը:
Նրանց ալբոմներն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 100 միլիոն օրինակով: