Ջերմուկում բողոքի ակցիան նախազգուշացում էր կառավարությանը. Ամուլսարը սար է մնալու (տեսանյութ)
«Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար` միայն սա» և համահունչ վանկարկումներով, այսօր Ջերմուկում բողոքի ակցիա էր կազմակերպվել: Ինչպես լրագրողների հետ զրույցում ընդգծեցին մասնակիցները, ակցիան ինքնաբուխ էր և նախազգուշական:
Տասնյակ դպրոցականներ դասադուլ էին անում, իսկ ավելի մեծերը որոշել էին գործադուլ անել և միանալ ակցիային` ցույց տալու համար, որ կարող են և' փողոց դուրս գալ, և' փողոց փակել, ինչպես դա արել են 2018 թվականի շարժման օրերին: Սակայն ոչ այսօր: Նրանք ժամանակ տվեցին իշխանություններին լրջորեն մտածելու խնդրի շուրջ և ողջախոհ որոշում ընդունելու Ամուլսարի հանքի շահագործման առումով:
«Սա նախազգուշացում էր կառավարությանը, որ մենք միահամուռ ու միասնական դուրս ենք գալու պայքարի, եթե որոշեն, որ Ամուլսարը պետք է շահագործվի»,- ասացին ակցիայի կազմակերպիչները:
Մանրամասները` տեսանյութում