Դերասանուհի Սաթեն Ղազարյանը լողազգեստով ցուցադրել է իդեալական մարմինը (ֆոտո)
Դերասանուհի Սաթեն Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լողազգեստով լուսանկար է հրապարակել և ցուցադրել գեղեցիկ կազմվածքը: Լուսանկարին կից նա գրառում է արել, որով երիտասարդ մայրերին հորդորել է մոտիվացվել և ունենալ անթերի կազմվածք: Դերասանուհին, մասնավորապես, գրել է.
«Բոլոր էն որակավորումներին, թե բա մայր ես. սա է ճրշտ, նա է ճիշտ...
Սիրելինե՛րս, ես Կին եմ, ունեմ իմ ստեղծագործական ոլորտը, որտեղ կայուն եմ, որով՝ հպարտ։ Ու էդ ամենով Մայր եմ՝ չկաղապարված դոգմաներով, կարծրատիպերով, բլաբլաբլաներով։
Հ.Գր. Մոտիվացվեք, որ նորածին երեխայի մայրը, կարող է ունենալ անթերի կազմվածք»: