Եթե ասենք՝ փող կա ու սկսենք բաժանել, այդ փողը կարժեզրկվի. Փաշինյանը՝ զոհվածների մայրերին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների մայրերին:
Նա նկատեց, որ ամաչում է, որ նման հարց է քննարկում, որովհետև համարում է, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ:
«Ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խնդրում եմ այնպես արեք, որ մենք չմտածենք՝ ավելի լավ է ոչ մի հարց չլուծենք: Երբ մի հարց լուծում ենք, մյուս հարց ունեցողները փոխանակ ասեն՝ ինչ լավ է, որ սկսվել է հարցի լուծումը և մեր հարցի լուծմանն էլ կհասնեն, մեզ մեղադրում են իրենց հանդեպ անհարգալից վերաբերվելու մեջ»,- նշեց նա:
Անդրադառնալով զոհվածների մայրերի առաջ քաշած դիտարկմանը, թե ինքը հայտարարել է, որ պետությունը փողի խնդիր չունի, Փաշինյանը նկատեց. «Եթե մենք ասենք փող կա ու սկսենք բաժանել, այդ փողը կարժեզրկվի»:
Մանրամասները` տեսանյութում