Պարոն վարչապետ, գնա ճաշարանները, տես ինքնասպասարկո՞ւմ ա. նույն որդնած կաղամբը տալիս են զինվորին (տեսանյութ)
Կառավարության դիմաց «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը` Մառոզը, նստացույց և հացադուլ է սկսել: Պատճառն այն է, որ զոհվածների կանայք և մայրերն անտեսված են կառավարության կողմից և բանակում էլ դեռ բազում խնդիրներ կան: Նա եկել էր կառավարություն` հույս ունենալով, որ վարչապետը կընդունի իրեն և կլսի խնդիրները, սակայն հանդիպել է ոստիկանական պատի և փակ դռների:
Մարգարիտա Խաչատրյանը նկատեց, որ միշտ դեմ է եղել ու չի թողել, որ սևազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով, սակայն, եթե երկրի վարչապետը հայտարարում է, որ իրենք փողի խնդիր չունեն, ապա ուզում է հայտարարեն, որ բանակը լավ պահելու խնդիր էլ չկա: Մինչդեռ նույն վիճակն է բանակում: Ավելին` նա համոզված է, որ բանակում զոհված ոչ մի զինվորի քրեական գործ չի բացահայտվելու, իսկ հագուստի ու ճաշարանների վիճակն էլ չի բարելավվել:
«Պարոն վարչապետ, գնա ճաշարանները, տես ինքնասպասարկո՞ւմ ա. նույն որդնած կաղամբը տալիս են զինվորին»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:
Մանրամասները` տեսանյութում