Քարդաշյան քույրեր, մի՛ կրկնօրինակեք ինձ. Անիտա Հարությունյանը կհանդիպի Քիմ Քարդաշյանի հետ (ֆոտո)
Victoria`s Secret-ի մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի՛ կրկնօրինակեք ինձ....
Դիմում եմ Քարդաշյան քույրերին հուսալով, որ կտեսնեն գրառումս.
Դուք համաշխարհային հայտնիություն ունենալով կրկնօրինակում եք ինձ: Գաղտնիք չէ, որ ես Victoria`s Secret-ի մոդել եմ և ես եմ ներկայացնում նրանց հավաքածուն Հայաստանում և Ռուսաստանում: Իմ՝ տվյալ ապրանքանիշի, գիշերազգեստով լուսանկարը տեղադրելուց որոշ ժամանակ անց Քարդաշյան քույրերը ևս ունեցան նույն գիշերազգեստով լուսանկար:
Ես ուրախ եմ, որ ես ներկայացնում եմ, իսկ նրանք հագնում են:
Բայց այն լրատվամիջոցները, որոնք մեկ տարի առաջ գրում էին, թե ես եմ կրկնօրինակում Քարդաշյաններին, ուզում եմ, որ այսօր էլ գրեն հակառակի մասին, իսկ ես Քարդաշյաններին ասում եմ. «Մի՛ կրկնօրինակեք ինձ»)
Շատ շուտով Հայաստան կժամանի Քիմ Քարդաշյանն ում հետ հանդիպումը մեզ կդարձնի մտերիմ, և մենք՝ հայտնի կանանցով, կխոսենք նաև այս մասին... ))) Կարծում եմ, որ Քիմը կգնահատի նաև իմ ոճափոխությունը, քանի որ նա բարձր ճաշակի տեր է»: