Ումի՞ց են էսքան ոստիկանները պաշտպանում կառավարությունը, զոհվածների մայրերի՞ց. լարված իրավիճակ (տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում զոհված զինծառայողների մայրերը: Այստեղ են նաև «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ:
Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ և զոհված զինծառայողների ընտանիքների հարցի լուծում: Զոհվածների մայրերի դիմաց ոստիկանական պատ է կանգնած, որոնց թիվը գերազանցում է մայրերի թվին:
Ապրիլյանի մասնակիցներից մեկը, ով ուղիղ եթերով իմացել է Մարգարիտա Խաչատրյանի հացադուլի մասին և միացել ակցիային, նկատեց, որ վարչապետը պետք է բացի կառավարության դուռը:
«Ումի՞ց են էսքան ոստիկանները պաշտպանում կառավարությունը, զոհվածների մայրերի՞ց»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում