Հայաստանը դեսպանատուն կունենա Եթովպիայում`Ադիս Աբեբայում. կզարգանա համագործակցությունն Աֆրիկյան Միության հետ
Հայաստանի կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 19-ի իր նիստում որոշում կայացրեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Ադիս Աբեբա):
Առաջարկը ներկայացրած Արտաքին գործերի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նկատեց որ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, որտեղ տեղակայված է Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:
Նրա գնահատմամբ, Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը Հայաստանի համար հնարավորություն կլինի ո'չ միայն սերտ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների հետ։
Զոհրաբ Մնացականյանը նաև նշեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունն Աֆրիկյան Միության հետ:
ԱԳՆ առաջարկը կառավարության նիստում ընդունվեց միաձայն: