ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվեցին (տեսանյութ)
Այսօր` սեպտեմբերի 19-ի կառավարության նիստում, վարչապետի որոշմամբ նշանակումներ կատարվեցին:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն էլ նշանակեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Տեղեկացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է սա և մեր գործընկերները այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն ղեկավարելու երկու համակարգերը: Ես ուզում եմ հաջողություն մաղթել եւ շնորհավորել մեր գործընկերներին: Ֆորմալ առումով մենք սպասում ենք նախագահի կողմից այդ հրամանագրերի ստորագրմանը եւ հրապարակմանը»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմումներ էին ներկայացրել։