Կալիֆոռնիայում բախվել են Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները
Կալիֆոռնիայում բախում է տեղի ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև: Թրամփը Լոս-Անջելես է ժամանել՝ նախընտրական քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հանգանակելու նպատակով:
Թրամփը կանգ է առել Բեվերլի Հիլզում գտնվող շքեղ տներից մեկում, որի շուրջ հավաքվել են Թրամփի վարած քաղաքականության դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիներ: Այնտեղ են եղել նաև Թրամփի կողմնակիցները, ինչի հետևանքով վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել կողմերի միջև:
Կրքերը հանդարտեցնելու համար միջամտել է ոստիկանությունը: Կալիֆոռնիան հայտնի է դեմոկրատական կուսակցությանը աջակցությամբ, 2016 թվականին այնտեղի բնակիչների մեծ մասն իրենց ձայները տվել էին Թրամփի այն ժամանակ հակառակորդ, Հիլարի Քլինթոնին: