Կիևում այրել են երկրի կենտրոնական բանկի նախկին տնօրենի տունը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մոտակայքում այրել են Ազգային բանկի նախկին նախագահ Վալերիա Գոնտարեվոյի տունը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տունն այրվել է շատ արագ և անգամ հրշեջները չեն հասցրել ոչինչ անել։ Տեղում հայտնաբերվել է վառվող հրթիռ։ Գոնտարևան այս պահին Լոնդոնում է։ Ընդգծենք, որ ամիսներ առաջ Լոնդոնում Գոնտարևի մեքենային էին հարվածել։
Իսկ այս ամիս Կիևում ևս մեկ նախկին պաշտոնյայի մեքենա էին այրել։