Սաուդյան Արաբիայում հարձակումից անմիջապես հետո ԱՄՆ-ի զորքերը մարտական պատրաստվածության են բերվել
ԱՄՆ-ն իր զորքերին մարտական պատրաստվածության է բերել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայում հարձակում է տեղի ունեցել նավթարդյունաբերական կենտրոնի վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարը կուղևորվի Սաուդյան Արաբիա։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի պատասխանի այդ հարձակմանը։
Փենսն այդ հարձակման մեջ մեղադրել էր Իրանին։ Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ հարձակումը կատարվել է Իրանական ռազմաբազայից։