Ռոնալդուն արգելել է մորը դիտել իր մասնակցությամբ հանդիպումները
Թուրինի «Յուվենտուս»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ արգելում է իր մորը դիտել իր մասնակցությամբ կարևոր հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ռոնալդուն նշել է, որ իր մայրը շատ է նյարդայնանում այդ ժամանակ։ Նա մասնավորապես նշել է․ «Նա շատ է նյարդայնանում։ Չգիտեմ, թե ինչու։ Այս պահին ես նրան արգելել եմ դիտել կարևորագույն հանդիպումները։ Իր ընկերներին խնդրել եմ, որ իր հետ լինեն։ Իմ՝ խաղադաշտում լինելու ընթացքում նա 2 անգամ կորցրել է գիտակցությունը։ Ես կորցրել եմ իմ հորը և չեմ ցանկանում նաև կորցնել իմ մորը։
Ես նրան ասել եմ, որ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները նա այլևս չի դիտելու»։