Բաշկիրիայում 6-ամյա երեխան 5 օր մնացել է մոր դիակի հետ
Բաշկիրիայի Յանաուլ քաղաքում 6-ամյա երեխան մոտ 5 օր բնակարանում անցկացրել է իր մահացած մոր դիակի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երեխան սարսափելի վախեցած է։ Այս պահին նա գտնվում է հիվանդանոցում։ Կնոջ մահվան մասին մանրամասներ չեն հայտնում։
Նշվում է նաև, որ երեխան շարունակում է մնալ բժիշկների ուշադրության կենտրոնում։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։