Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ. Արթուր Վանեցյան. Hraparak.am
Ազգային անվտանգության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր զրուցել է մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի հետ:
Նա կոչ է արել բոլորին չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձել իրեն ներքաշել ինչ-որ խաղերի մեջ:
Ինչ վերաբերում է նախորդ իշխանությունների «խանդավառությանը», ապա ԱԱԾ նախկին տնօրենը նրանց կոչ է արել, որ մնան իրենց նախկին քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իր և ներկայիս իշխանությունների հարաբերությունների մեջ:
Անդրադառնալով վարչապետ խոսնակ Վլադիմիր Կարապետյանի այն պնդմանը, թե Վանեցյանի հայտարարությունը պետք է պարզել՝ ում կողմից է գրվել և ակնարկին, որ այն գրվել է «պատասխանատվությունից թյուրիմացաբար խուսափած PR գրասենյակի կողմից», Վանեցյանը հաստատել է, որ իր անունից տարածված տեքստը գրել է հենց ինքը և խմբագրվել է իր խորհրդական Արմեն Դավթյանի կողմից:
«Ուղղակի միամտություն եմ համարում, որ ինձ փորձեն կապել PR գրասենյակի հետ: Ավելի կոնկրետ ասեմ՝ որևէ մեկը ինձ չփորձի կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, ով պետք է շատ հարցերի պատասպան տա ՀՀ օրենքների առջև: Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է կանգնի օրենքի առջև, թե՞ ոչ»,- ասել է Վանեցյանը:
Մանրամասները՝ Hraparak.am-ի տեսանյութում