Սերը քաղաքական կատեգորիա չէ․ Շարմազանովը՝ ընդդիմության և իշխանության խնամիական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։ Նախկին նախագահի և գործող իշխանության աջակիցներն ակցիա են իրականացնում դատարանի դիմաց։ Քոչարյանի աջակիցների մեջ է նաև ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ եթե դատարանի վրա ճնշումներ չլինեն, ապա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կլինի։
«Դատարանի դեմ արշավին լծվել է նաև օրենսդիր իշխանությունը»,- ասաց Շարմազանովը՝ նկատի ունենալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
Պատասխանելով լրագրողի հարցին կապված Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերությունների հետ, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ընդհանրապես նախկին և գործող իշխանության մեջ խնամիական հարաբերություններ շատ կան։
«Հիմա եթե երեխեքը իրար սիրել են, պետք ա ասեն՝ չէ՛, դու նիկոլական ես կամ լևոնակա՞ն ես․ սերը քաղաքական կատեգորիա չէ»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում