Եվրոպայի լավագույն ակումբը «Մանչեսթեր Սիթի»-ն է. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նապոլի»-ի դեմ հանդիպման մասին և պատասխանել է իտալական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Մենք չենք կարող լինել Եվրոպայի լավագույն ակումբը, քանի որ այդ ակումբը «Մանչեսթեր Սիթի»-ն է։
Հավաստիացնում եմ, որ մենք նույն մոլորակում ենք»։