Կայծակի հարվածից Նովոսիբիրսկում մեքենա է այրվել (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կայծակը հարվածում մեքենային Նովոսիբիրսկում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կայծակի հոսանքը հարվածել է ճանապարհով ընթացող Toyota Rav4 մեքենային, որից հոսանքահարում է առաջացել մեքենայում և մեքենան սկսել է այրվել։
Բարեբախտաբար տուժածներ չկան։ Ճանապարհով ընթացող մեկ այլ մեքենայում դրված տեսախցիկը նկարահանել է այդ կադրերը։