Քաղցկեղից մահացել է ամերիկացի դերասան Բրայան Տյորկը
Կյանքի 50-րդ տարում քաղցկեղից մահացել է ամերիկացի դերասան Բրայան Տյորկը, ով նկարահանվել է շատ ֆիլմերում ու սերիալներում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բրայան Տյորկը, ով հայտնի է «Բեվերլի-Հիլլզ, 90210» ֆիլմում մարմնավորած Տինիի կերպարով,1 տարի առաջ իմացավ, որ քաղցկեղով հիվանդ է։
Նա իր հիվանդության մասին ոչ ոքի չէր ասել։ Բրայանն ունի 7-ամյա որդի։