Սնոուդենը խոսել է WhatsApp-ի ու Telegram-ի վտանգավորության մասին
ԱՄՆ-ի հետախուզության նախկին սպա Էդվարդ Սնոուդենը խորհուրդ է տվել նախարարներին, քաղաքական գործիչներին ու գործարարներին, որ չօգտագործեն WhatsApp և Telegram հավելվածները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սնոուդենը նշել է, որ նախարարներն օգտագորրծում են այս հավելվածները, որը մեծ սխալ է։ Նա ընդգծել է, որ 2014 թվականին հավելվածի տնօրեն դարձավ Facebook Inc-ը։
Իսկ Telegram-ի մասին Սնոուդենը նշել է, որ կա գաղտնի կազմակերպություն, ով կարդում ու լսում է Telegram-ով կատարված մարդկանց բոլոր գործողությունները։