Գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Մի առիթով, երբ որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուներն էինք քննարկում, ես ասել եմ, ուր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մակարդակով մոտավորապես սկանդինավյան երկրների մակարդակի համակարգ պիտի ունենանք: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որևէ մեկը կարող է բացատրել, որ եթե այդ համակարգը գործում է սկանդինավյան երկրներում, էդ երկրներում տնտեսությունն ինչո՞ւ չի փլուզվում: Ես չեմ պատկերացնում, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար պետք է լինի, կոռուպցիայի դեմ լիարժեք պայքար պիտի լինի: Մյուս կողմից էլ ժողովուրդն ասում է՝ բա թալանածն ինչի՞ չեք հետ բերում: Բա ճիշտ են ասում: Հետ բերում ենք, բայց ինչու բավարար տեմպերով հետ չենք բերում, որովհետև էդ կոռուպցիոն համակարգը հենց էնպես չի ստեղվեծ, ինքն իր համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ է բերել, որ դուք՝ որպես լրագրող, մենք՝ բոլորս, չկարողանանք հասանելիություն ունենալ ու ամբողջական փողեր տեսնենք: Ասում են՝ բա Սաշիկի փողերն ո՞ւր ա, չնայած վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա: Բա պիտի լիարժեք հետաքննենք, բա ի՞նչ պետք ա անենք: Աղմուկ էլ թող չբարձրացնեն, կոռումպացված փողերը մինչև վերջին կոպեկը հետ ենք բերելու ՀՀ պետական բյուջե»:
Մանրամասները՝ տեսանյութում