ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը (տեսանյութ)
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում տոնական բարձր տրամադրություն էր: Համայնքի բնակիչ, բարերար Արսեն Հարությունյանի նախաձեռնությամբ Լեռնանիստի ամենաբարձր կետում տեղադրվել է 11 մետրանոց մետաղական խաչ:
Օրհնության կարգ մատուցելուց հետո խաչն օծվել է, որից հետո մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել բացման արարողությունը:
Սուրբ խաչի օծման արարողությանը ներկա էին գյուղի բնակչությունը, համայքնի ղեկավարը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, հյուրեր: