Իրանը պատրաստ է համագործակցել Եմենի խաղաղության համար
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՄԱԿ-ի հետ Եմենում խաղաղության հաստատման համար: Հայտարարությունն արվել էր այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի նավթային ընկերության վրա հարձակում էր տեղի ունեցել, որի մեղավորները Եմենի հուսիթներն էին:
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չկա որևէ ապացույց որ հարձակումը կազմակերպվել է Եմենում և հարձակման մեջ մեղադրել էր Իրանին:
Իրանի արտգործնախարարությունը Պոմպեոյի հայտարարությունը սուտ էր որակել: