«Առաջին հայը, ով խաղում է «Ռոմա»-ում» ինչպես են երեկ շնորհավորել Մխիթարյանին «Ռոմա»-ի թվիթերյան էջում
Երեկ Իտալիայի առաջնության շրջանակներում «Ռոմա»-ի կազմում իր նորամուտը նշեց Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ։ Այդ ամենից հետո իտալական ակումբը իր թվիթերյան էջում հատուկ ձևով շնորհավորեց Հենրիխին։ Էջում մասնավորապես գրված է․ «Հենրիխ Մխիթարյան՝ առաջին հայը, որ խաղում է «Ռոմա»-ում, գոլի հեղինակ է դառնում «Ռոմա»-ում և գոլի հեղինակ է դառնում A Seria-ում»։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալական հիմունքներով տրանսֆերային պատուհանի վերջին օրը տեղափոխվեց «Ռոմա»։