Մարիո Մանջուկիչը տեղափոխվում է Քաթար
Թուրինի «Յուվենտուս»-ի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը մոտ է Քաթարի առաջնություն տեղափոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Թիմի տնօրեն Ֆաբիո Պարատիչին մասնավորապես նշել է․ «Մենք պայքարում ենք չեմպիոնական մրցավազքի համար։ Մարիոն մի քանի տարի շարունակ մեզ համար եղել է շատ կարևոր ֆուտբոլիստ։ Նա իրեն դրսևորել է լավագույն որակներով։
Մենք զրուցել ենք և եկել ենք այն հայտարարին, որ Մարիոն թիմի հետ չի մեկնի «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպմանը։