Իսպանիայի Վալենսիա քաղաքը սկսել է անցնել ջրի տակ (տեսանյութ)
Հորդառատ անձրևները ջրով ողողել են Իսպանիայի Վալենսիա քաղաքի փողոցները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Քաղաքի փողոցները գետեր են դարձել։ Ջուրն այնքան շատ է, որ քշում և իր հետ տանում է փողոցների ավտոմեքենաները։ Մի քանի տասնյակ դպրոցներ փակվել են։ Տանն են մնացել ավելի քան 250 հազար աշակերտներ։
Քաղաքում արտակարգ դրություն է հաստատվել և քաղաքի իշխանությունները բոլորին հորդորել են տանից դուրս չգալ։ Հորդառատ անձրևներ են տեղում նաև Անդալուզիայում և Մուրսիայում։