NBO հեռուստաընկերությունը կհեռարձակի «Գահերի խաղը» հեռուստատեսային ֆիլմի առաջին սերիան
Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի HBO հեռուստաընկերությունը գրեթե համաձայնության է եկել «Գահերի խաղը» հեռուստատեսային ֆիլմի ստեղծողների հետ և շուտով կհեռարձակվի «Գահերի խաղը» հեռուստատեսային ֆիլմի առաջին սերիան, որը Տարգարիանների մասին է:
Առաջին սերիան գրեթե պատրաստ է, այն կպատմի «Գահերի խաղում» ներկայացված ժամանակաշրջանից շուրջ 300 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը:
Նոր հեռուստատեսային ֆիլմի սցենարիստը, ինչպես որ «Գահերի խաղում», Ջորջ Մարտինն է: HBO-ն դեռևս այս առիթով որևէ պաշտոնական հայտարարություն չի տարածել: