Հեղեղներ՝ Իսպանիայում. կա 3 զոհ
Իսպանիան պատուհասած ցիկլոնի հետևանքով երրորդ զոհն է գրանցվել: Ավելի վաղ երկու հոգու մարմիններ էին հայտնաբերվել իրենց իսկ մեքենայում Կաուդետե շրջանում:
Կողաշրջված մեքենան հայտնաբերվել էր հեղեղված քաղաքում: Վերջին մահվան դեպքը տեղի է ունեցել Ալմերիայում, տղամարդը և ևս երկու հոգի մեքենայով մտել են քաղաքային թունել, որն ամբողջովին ջրով լցված է եղել, երկու ուղևոր փրկվել են, իսկ վարորդին չի հաջողվել կենդանի դուրս բերել մեքենայից:
Սառը ցիկլոնն Իսպանիա է ներթափանցել չորեքշաբթի օրը՝ բերելով իր հետ ուժեղ քամիներ ու հորդառատ անձրևներ: