Եթե ձեր կատուն որոշի ձեր մկանը ուտել` դուք և ձեր կատուն տույժի չեք ենթարկվի. Զոհրաբյանը` Փամբուխչյանին (տեսանյութ)
ԱԺ-ում քննարկման է դրվել, համապատասխան օրենքում, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից առաջ քաշված փոփոխությունների փաթեթը: Այն առաջարկում է կենդանիների պահպանման ու պաշտպանության ստանդարտներ և սահմանում տույժ ու տուգանքներ` նրանց վնասելու դեպքում:
Նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն թափառող, այլև տնային կենդանիներին վնասելու դեպքերին։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց Զոհրաբյանից, թե արդյոք տուգանքները սահմանվո՞ւմ են տան առնետներին և մկներին վնասազերծելու դեպքերին:
«Ամենայն ազնվությամբ և առանց հեգնանքի եմ հարցնում»,- ասաց Փամբուխչյանը:
Արձագանքելով նրան` Զոհրաբյանը նկատեց. «Ես, իհարկե, հասկանում եմ ձեր հումորը, բայց հանգիստ եղեք, եթե ձեր կատուն որոշի ձեր մկանը բռնել, ոչ դուք, ոչ էլ ձեր կատուն տույժի չեք ենթարկվի ու Նուբարաշենում պատիժ չի կրի»:
Մանրամասները` տեսանյութում