Արսեն Վենգերը՝ ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրեն. New York Times
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին մարզիչ Արսեն Վենգերը կդառնա ՖԻՖԱ-ի տեխնիկական տնօրենը: Այս մասին տեղեկանում ենք New York Times պարբերականից:
Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի այդ ամենի մասին: Ֆրանսիացին պիտի հետևի մարզչական որակավորմանը տրվող հարցերին:
ՖԻՖԱ-ն այս պաշտոնում Վենգերի թեկնածությունը դիտարկել էր այն ժամանակ, երբ կառույցից հեռացան Մարկո ան Բասթենն ու Զվոնիմիր Բոբանը: