Շատ տեղին է հիշել ձեր քաղաքապետի խոսքերը, երբ դեռ կարգին տղա էր` արա, ոնց եմ ես ձեզանից զզվում. Լուսինե Հարոյան (ֆոտո)
«Համահայկական ազգային համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Մեր բակը` Արգիշտի փողոցն էսօր առավոտյան...
Ինչքան ասում եմ հասկանալով մոտենամ խնդրին, հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, բայց սա ամեն հասկացողությունից դուրս է...
Երևանի քաղաքապետարան, դուք ուղղակի ապաշնորհ, անգործունյա դիլետանտերի հավաքածու եք:
Այս խնդիրը չի էլ լուծվի, որովհետև դուք ուղղակի չգիտեք որևէ խնդրի լուծման ձև ու էս համատարած բարդակի պայմաններում ձեզ լավ եք զգում:
Էստեղ շաաաաաատ տեղին է հիշել ձեր քաղաքապետի խոսքերը, երբ դեռ կարգին տղա էր` արա, ոնց եմ ես ձեզանից զզվուուուում....