Բոլթոնի հեռանալով Միացյալ Նահանգներում քաղաքական օդը բավականաչափ կմաքրվի. Հայկ Մարտիրոսյան
Ջոն Բոլթոնի վռնդումը ամերկյան ամենաբարձր պաշտոններից մեկից` հստակ ցույց է տալիս այն օրինակներից մեկը, երբ մի շարք ամերիկյան պաշտոնյաներ շատ հաճախ գործում են ինքնակամ և ինքնագլուխ և ոչ միշտ է, որ արտահայտում են ամերիկյան քաղաքականության հիմնական գծերը կամ գիտեն անգամ թե որն է այդ գիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Բոլթոնի հեռանալով Միացյալ Նահանգներում քաղաքական օդը բավականաչափ կմաքրվի: Բայց լոկալացնելով Հայաստանի օրինակով` պետք է հասկանալ, որ «ամերիկյան ճնշումներ» կեղծ արտահայտությունը, որ կիրառում են Ամուլսարի հանքի բացման կողմնակիցները` հենվում է միայն նախկին և հիմա արդեն թոշակի գնացած դեսպանի խոսքերի վրա: Մի դեսպանի, որ իմ համոզմամբ` չէր արտահայտում ամերիկյան քաղաքական տեսակետն այդ հարցում և գոնե այդ հարցում գործում էր շատ ինքնուրույն և ոչ շատ իմաստուն: Եվ հատկապես մի ժամանակահատվածում` երբ Հայաստանում բռնատիրություն էր, իսկ Ամերիկյան նախկին վարչակազմին Հայաստանն ընդհանրապես չէր հետաքրքրում: