Աթենքում երկրաշարժ է գրանցվել
Աթենքում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 11:13-ին և զգացվել է քաղաքի բոլոր հատվածներում:
Աթենքի սեյսմոլոգիայի կենտրոնի փոխանցած տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը Աթենք քաղաքից 26 կիլոմետր հեռավորությամբ է՝ 10 կիլոմետր խորությամբ: