Մխիթարյանն ու Համբարձումյանը հայտնվել են «Եվրո 2020»-ի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում (լուսանկար)
Ավարտվեց Եվրո 2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումները։ Հայաստանի ազգային հավաքականն իրեն դրսևորեց լավագույն որակներով և այդ ամենը չէր կարող վրիպել միջազգային հեղինակավոր սպորտային պարբերականների աչքից։
Մասնավորապես, SofaScore-ը կազմել է ընտրական փուլի այս տուրի խորհրդանշական հավաքականը, որում Կրիշտիանու Ռոնալդուի, Կևին դե Բրույների կողքին հայտնվել են Հենրիխ Մխիթարյանն ու Հովհաննես Համբարձումյանը։
Հիշեցնենք, որ վերջին տուրում մեր հավաքականը 4-2 հաշվով հաղթեց Բոսիայի և Հերցոգովինայի ընտրանուն։