Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 11 հեռախոսը
Հայտնի Apple ընկերությունը ներկայացրել է նոր iPhone 11, iPhone 11Pro և iPhone 11 Pro Max մոդելները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նոր մոդելն ունի ևս մեկ տեսախցիկ, որի հզորությունը կազմում է 12 մեգապիքսել։ Այդ տեսախցիկը թույլ է տալիս գիշերը ստանալ ավելի լավ լուսանկարներ։
Նոր մոդելը արտադրվելու է 4 գույնով։ Մոդելների տարբերությունը կայանալու է նրանում, որ iPhone 11 Pro-ն մի քանի ժամ ավելի է պահպանելու իր լիցքավորումը, քան մյուս մոդելները։