Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Վազող տողեր

ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի այցը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատ

Ս/թ սեպտեմբերի 9-ին, ԵՀՄՖ նախագահ և PANAP-ի («Քաղաքական և տնտեսական վերլուծության ու կանխատեսման պան-եվրոպական կենտրոն») համանախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում Նեթի Մեծարգո Լորդ Փիթեր Հեյնի (The Right Honourable Lord Peter Hain of Neath) հետ։

Հանդիպմանը մասնակցում էր նաև հայտնի քաղաքագետ, The Guardian թերթի անվանի լրագրող Ջոնաթան Սթիլը։ Վերջինս և Լորդ Հեյնը հինգ տարի ի վեր համագործակցում են PANAP-ի հետ՝ հանդիսանալով խորհրդի կազմի անդամ։
Քննարկման հիմնական թեման Լոնդոն-Բրյուսել-Մոսկվա համագործակցության խնդիրներն էին, որը համարվում է PANAP-ի հիմնական գործունեության առանցքը։ Դոկտոր Գրիգորյանը ներկայացրեց էներգետիկ ոլորտում Եվրոմիություն-Ռուսաստան հարաբերությունների զարգացման վերաբերյալ մանրամասներ՝ առանձնահատուկ ընդգծելով Մեծ Բրիտանիայի հետ կապված խնդիրները։ Մասնակիորեն՝ նշվեց, որ Մեծ Բրիտանիայի շահը գազային պատերազմում, որը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից, համընկնում է Գերմանիայի և Եվրոմիության հետաքրքրությունների հետ, այն է՝ առավելագույնս օգտվել ռուսական գազից։ Գրիգորյանը ներկայացրեց տվյալներ առ այն, որ ըստ ամերիկյան ծրագրերի՝ ԱՄՆ-ի էքսպանսիայի արդյունքում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի տնտեսությունները 30%-ով անկում են ապրելու գազի գնագոյացման նույնաչափ թանկացման հետևանքով: Նշենք, որ սա PANAP-ի փորձագետների ներկայացրած խիստ պատասխանատու տվյալներն են։

Հանդիպման ընթացքում ԵՀՄՖ նախագահը անդրադարձ կատարեց նաև Հայաստանում Ամուլսարի խնդրին և ներկայացրեց դրա շուրջ առկա մանրամասները։ Լորդ Հեյնը խիստ զարմանքով ընկալեց այս հարցում Բրիտանիայի արքայական ընտանիքի և մասնավորապես՝ արքայազն Չարլզի մասնակցության փաստը՝ հատկապես տեղեկանալով այդ կապի շուրջ ՀՀ նախագահ, ԱՄՆ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի մասնակցության մասին։ Գրիգորյանը հայտարարեց, որ տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող և չափազանց աղքատիկ բյուջեի տիրապետող Հայաստանը չի կարող իր երկրին էկոլոգիական աղետ պատճառելու հեռանկարի ֆոնի վրա հարստացնել առանց այդ էլ չափազանց մեծահարուստ մի շարք ընտանիքների, որոնք հանդիսանում են «Լիդիան ինթերնեյշնլ» օֆշորային կազմակերպության անդամներ։ Կողմերը պայմանավորվեցին, որ պրն․ Հեյնը կխորհրդակցի Մեծ Բրիտանիայում հզոր ընդդմիություն հանդիսացող Լեյբորիստական կուսակցության և Լորդերի պալատի համապատասխան անդամների հետ, որոնք կշարունակեն պրն․ Գրիգորյանի հետ համագործակցությունը փորձագիտական մակարդակներում, մասնավորապես՝ էներգետիկայի և հանքաարդյունաբերության ոլորտներում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կներկայացվի նաև Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինին։ Լորդ Փիթեր Հեյնը խոստացավ, չնայած Մեծ Բրիտանիայի այս դժվարագույն՝ «բրեքսիթի» ժամանակահատվածում (braxit - Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական Միությունից) առաջացած ծանրագույն խնդիրներին՝ համապատասխան կարևորագույն պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել PANAP-ի կողմից բարձրացված հարցերի վրա։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին PANAP-ի ամենամյա դեկտեմբերյան հավաքին Լորդ Հեյնի և Ջոնաթան Սթիլի մասնակցության շուրջ։