Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը նոր վարչապետ ունիՆենց չի, որ հիմա Հայաստանի օգտագործած գազի մի մասն ադրբեջանական չէ․ Երևանը պատրաստ է Բաքվի հետ քննարկել գազի գնման հարցը․ Ալեն ՍինոյնանՌուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն․ Մարիա ԶախարովաՀիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է․ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է ֆիքսել սահմանըԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց (լուսանկար)Իտալիան Ղարաբաղում Թուրքիայից հետո երկրորդ շատ ընկերություններ ունեցող երկիրն է. Ալիև
Տավուշում ակցիայի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվեց, մեկ այլ քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների ոստիկանությունը ձերբակալեց
Ոստիկանները ձերբակալեցին Գերասիմ Վարդանյանին
Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը (ուղիղ)
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնումՌուս խաղաղապահների Արցախից դուրս գալու որոշումը կայացրել են Ռուսաստանը և Ադրբեջանը. ԱլիևԿարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Քրիստինե ՎարդանյանՔաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Գրականության և պատմության քննությունները միավորել ենք». նախարարԴագաղներ տների մուտքի մոտ, պսակներ հենված տան պատերին, ազգանուններով սև լենտեր փողոցների վրա, այս ամենը արվել է 2018-ին հանրապետականների հանդեպ և իրենց երեխաների աչքի առաջ. ՄխիթարյանԻլհամ Ալիևը և Սադիր Ջապարովը այցելել են օկուպացված Վարանդա2026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. ԱնդրեասյանՏավուշի մարզի Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել․ Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը համոզում է, որ դադարեցնեն դասադուլը«Նիկոլ, դավաճան»․․․ քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհ (տեսանյութեր)Ամառային զորակոչը ՀՀ–ում կանցկացվի ապրիլի 29–ից մինչև հուլիսի 31–ը ներառյալԳեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում էԻրավապահները փնտրում են կնոջ․ ով է նա․ Իսակովի պողոտայի բողոքի ակցայի հետքերովՏավուշցիները հավաքվել են Կիրանցի կամրջի վրա՝ թույլ չտալու սահմանազատման աշխատանքներըԵվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» ԱրևմուտքիցԵրեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է․ ՍուրենյանցԱննա Հակոբյանը գնացքով Գյումրի է գնում
Վազող տողեր

Կկարողանա՞ արդյոք Փաշինյանը «Ծռերին» դարձնել զենք ընդդեմ իր մյուս հակառակորդների

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր ազատ արձակման հեռանկարը և դրան նպաստող ՍԴ կողմից կայացված որոշումը, կարելի է ասել, իրարանցման մեջ է գցել իշխող քաղաքական մեծամասնությանը և նրա լիդեր Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանում թերևս և ոչ մեկից գործող վարչապետն այնքան մեծ սարսափ չի ապրում, որքան երկրորդ նախագահից, իսկ նրան ազատության մեջ տեսնելը, կարելի է ասել՝ չափազանց ռիսկային է դարձնում նրա՝ իշխանության ղեկին մնալը։

Բնական է, որ այս կերպ էլ պետք է լիներ, քանի որ և ոչ մի քաղաքական ուժ այնքան անմիջական աջակցություն չի վայելում աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոնի կողմից, որքան նախագահ Քոչարյանը Կրեմլից։ Երկու տարի անընդմեջ նույն ջերմության և նույն բարեկամանական բառապաշարով շնորհավորանքները ուղղված նախագահ Քոչարյանին Կրեմլից, չափազանց շատ բան են ասում, ինչին անդրադարձել էինք մեր վերլուծականներից մեկում։

Ու հիմա բնական է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հայտնվել է ցայտնոտի մեջ։ Նյարդային-հիստերիկ բնավորություն ունեցող մարդկանց համար, իսկ Փաշինյանը, ենթադրելով նրա հանրահավաքային ճղճղոցներից, նման խառնվածքի և բնավորության տեր է որպես մարդ, այդօրինակ վիճակները չափազանց վտանգավոր են ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատի համար, քանի որ կարող են մղել անկանխատեսելի, գործողությունների, երբեմն նույնիսկ արկածախնդությունների։

Թերևս Փաշինյանի ու «Սասնա ծռերի» լիդերների հետ հանդիպումը հենց այս կատեգորիայի գործողություններից կարելի է համարել։ Ներքաղաքական թեժ աշնանն ընդառաջ, տապալելով ամեն ինչ Հայաստանում, ինչ հնարավոր էր տապալել, Փաշինյանը հասկանում է, որ մի կողմից անկում է ապրում իր վարկանիշը, մյուս կողմից աճում հանրային դժգոհությունը, և իշխանության առաջ եղած մարտահրավերներին դեմ հանդիման՝ կտրուկ որոշումներ է ստիպված լինելու կայացնել, որոնք հնարավոր է իրավիճակը ոչ միայն թեժացնեն, այլև բերեն ներքաղաքական սրացումների եւ ցնցումների։

Այս ամենի մեջ, «Սասնա ծռերը» թերևս ամենից արմատական ու ծայրահեղական կեցվածք ունեցողներն են։ Նրանցից, եթե անկեղծ լինենք, Փաշինյանն ունի լուրջ վախեր։ Նրանք արդեն իսկ ցույց են տվել իրենց ՊՊԾ գնդի գրավման հայտնի դեպքերի ժամանակ ու հասկանալի է, որ մեկ անգամ զենք վերցրած մարդը, երկրորդ անգամ էլ կվերցնի զենք ու կապստամբի։ Բացի այդ, «Ծռերը» ամենից կատեգորիկ կերպով են արտահայտվում ընդդեմ Փաշինյանի եւ ունեն սկզբունքային տարաձայնություններ և՛ Ամուլսարի, և՛ Ստամբուլյան կոնվենցիայի հարցերում։ Ուստի բնական է, որ հանդիպելով նրանց հետ՝ Փաշինյանը փորձելու է կիրառել «թշնամուց բարեկամ կերտելու» քաղաքականությունը ու սիրաշահելով հավաստիանալ, որ գոնե նրանց մասով խնդիրներ չեն լինի։

Այս բեմականացման մեջ նա խաղարկել է իր սիրած խաղաքարտը՝ «նախկինների ռեւանշիզմը» ու փորձել խաղալ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի ու մյուսների էմոցիոնալ-հայրենասիրական ապրումների վրա, և հասնել ինչ-որ բանի։ Փաշինյանի նպատակը մեկն է՝ «Ծռերին» դարձնել զենք իր մյուս հակառակորդների դեմ, սակայն արդյոք կկարողանա՞ իրականացնել այս խաղը, դժվար է ասել։

NEWSPRESS.am