Իսրայելի հետ սահմանին անօդաչու թռչող սարք է խոցվել
Լիբանանյան «Հզբոլլա» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել՝ Իսրայելի հետ սահմանակից Ռամիյա շրջանում:
«Հզբոլլայի» գրոհայինները հայտարարել են, որ անօդաչու սարքը խոցել են անմիջապես այն պահին, երբ այն հատել է Լիբանանի օդային սահմանը:
Իսրայելական կողմն այս առիթով դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: