Մեծ Բրիտանիայում մահվան ելքով ավտովթարի մեղավորը եղել է սարդը

Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավորը եղել է սարդը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
31-ամյա տղամարդը եղել է մեքենայի ղեկին, երբ նրա դիմաց հայտնվել է սարդը։ Փորձելով մի կողմ հեռացնել սարդին, տղամարդը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել սյանը։ Վթարի հետևանքով տղամարդու ուղևորը՝ 58-ամյա կինը մահացել է։
Վարորդը տուգանվել է 320 եվրո գումարով և պետք է 200 ժամ կատարի քաղաքացիական աշխատանք։