Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն
Զիմբաբվեի նախագահ Էմերսոն Մնանգագվան հեռացել է Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից նախատեսվածից շուտ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեց, որ մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն:
Մնանգագվան Քեյփթաուն էր եկել երեքշաբթի օրը՝ մասնակցելու Աֆրիկայի հարցերով համաշխարհային տնտեսական համաժողովին (World Economic Forum on Africa), որը տևելու էր մինչ ուրբաթ օրը:
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն մահացել է 95 տարեկան հասակում:
Հիշեցնենք, որ վերջինս 2017 թվականին հարկադրաբար լքեց նախագահի աթոռը՝ զինվորականների և իշխող կուսակցության ճնշումների արդյունքում: